Home / Հայաստան / Սևանում ջրային մոտոցիկլետ է շրջվել

Սևանում ջրային մոտոցիկլետ է շրջվել

Օգոստոսի 3-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ ժամը 18.45-ին Սևանա լճի «Հարսնաքարի» լողափից 14 մ հեռավորու­թյան վրա շրջվել է ջրային մոտոցիկլետ, իսկ վարողը և ուղևորը ընկել են ջուրը: Լողափում հերթապա­հություն իրականացնող ջրափրկարարները ժամը 19.05-ին ջրից դուրս են բերել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի բնակիչ 1969թ. ծնված Արմեն Հովհաննիսյանին և Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ 1981թ. ծնված Դավիթ Մարությանին, որոնց ցուցաբերվել է 1-ին բուժօգնություն:

Tekali Taxi