Home / Հայաստան / Մոսկվայում աղջիկները կրկին մերկացել են. այս անգամ` Մեդվեդևի համար (ՖՈՏՈ)

Մոսկվայում աղջիկները կրկին մերկացել են. այս անգամ` Մեդվեդևի համար (ՖՈՏՈ)

«Вконтакте» հասարակական ցանցում ստեղծված «Մեդվեդևը մեր նախագահն է» խմբի ներկայացուցիչները որոշել են ակցիա կազմակերպել` ի պաշտպանություն ՌԴ նախագահի այն մտահղացման, համաձայն որի գարեջուրը պետք է հավասարեցվի ալկոհոլային խմիչքներին: Հիշեցնենք, որ այդ օրենքն արդեն ընդունվել է ՌԴ Պետդումայի կողմից:
Մոսկվայի Նովոպուշկինսկի պուրակում աղջիկները գարեջրի շշերով մոտենում էին անցորդներին: Նրանց համար, ովքեր համաձայնում էին գարեջուրը դատարկել չափիչ տարայի մեջ, աղջիկները մերկանում էին:

Ուշագրավ է, որ նման ակցիա էին վերջերս անցկացրել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի համակիրները:
Անցորդները համեմատում էին «մեդվեդևյան» և «պուտինյան» աղջիկներին` նշելով, որ վերջիններս ավելի գեղեցիկ էին:

Թեև աղջիկների ակցիան արտոնված չէր, ոստիկանները չէին միջամտում նրանց գործողություններին, գրում է Life News-ը:
Tekali Taxi