Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Համբուրգի լճում «հսկա ջրահարս» է հայտնվել

ՖՈՏՈՇԱՐՔ. Համբուրգի լճում «հսկա ջրահարս» է հայտնվել

Գերմանացի քանդակագործ Օլիվեր Ֆոսի «Հսկա ջրահարսը», կամ «Լողացող կինը» արձանը (այն երկու անուն ունի) երեկ տեղադրվել է գերմանական Համբուրգ քաղաքում գտնվող Ալստեր լճում:

Արձանի բարձրությունը մոտ 4 մետր է, երկարությունը` մոտ 30:

Ֆոսն արձանն այնպես է տեղադրել, որ ջրի մակերևույթից երևում են ջրահարսի գլուխն ու ծնկները:

Քանդակագործի ստեղծագործությունն արդեն իսկ քննարկման առարկա է դարձել Համբուրգում: Մեկ օրվա ընթացքում արձանը տեսնելու համար լիճ են այցելել հազարավոր մարդիկ, սակայն Համբուրգի քաղաքապետ Մարկուս Շրայբերը հայտարարել է, որ «արձանը փչացնում է լճի տեսքը»:

Նշենք, որ արձանը Համբուրգում է մնալու մինչև օգոստոսի 12-ը:

Tekali Taxi