Home / Հայաստան / Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. կա մեկ զոհ

Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին. կա մեկ զոհ

Օգոստոսի 5-ին ժամը 18.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Երևան-Գյումրի ավտոմայրուղու 66-րդ կմ-ում` Կաթնաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար դեպքի վայր է մեկնել Թալին քաղաքի հրշեջ-փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դեպքի վայրում պարզել են, որ միմյանց են բախվել են Հրայր Ազատյանին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 22 ՕՏ 064 պետհամարանիշով և Աղվան Մոսոյանին պատկանող «Վոլցսվագեն» մակնիշի 74 ՏԼ 444 պետհամարանիշով ավտոմեքենաները, որի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1993թ. ծնված Հասմիկ Պետրոսյանը տեղում զոհվել է, իսկ 1970թ. ծնված Հասմիկ Հեբոյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով, Ազատյանը և Հեբոյանը դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Թալին քաղաքի հիվանդանոց:

Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Պետրոսյանի դին:

Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Tekali Taxi