Կապանի «Գանձասարը» Հայաստանի ֆուտբոլի առաջնության 17-րդ տուրից հետո միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը` սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնելով Գյումրիի «Շիրակին»:
«Գանձասարի» առաջին տեղում հայտնվելն իրականություն դարձավ շնորհիվ «Ուլիս»-«Փյունիկ» խաղում գրանցված ոչ-ոքիի: Հանդիպման 80 րոպեների ընթացքում թիմերը քիչ թե շատ հավասար խաղ էին ցուցադրում, սակայն վերջին 10 րոպեներն անցան «Ուլիսի» մեծ առավելությամբ, և այդ ընթացքում «ուլիսցիները» դարպասը գրավելու 3 հիանալի հնարավորություն կորցրեցին և բավարարվեցին ոչ-ոքիով: Այժմ նրանք 2 միավոր զիջում են «Գանձասարին», «Ուլիսից» մեկ միավոր հետ է մնում «Փյունիկը»:
Օգոստոսի 6
«Միկա»-«Բանանց» 0:0
Երևան, «Միկա» մարզադաշտ
«Ուլիս»-«Փյունիկ» 1:1 (0:1)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Գոլերը` Սամուել Զոկու, 55 («Ուլիս»), Էդգար Մանուչարյան, 3 («Փյունիկ»)
«Գանձասար»-«Շիրակ» 4:0 (2:0)
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
Գոլերը` Գորան Օբրադովիչ, 20, Գուստավո Կորեա, 27, Վլադիմիր Մատիչ, 81, Արսեն Ավետիսյան, 90
Օգոստոսի 7
«Իմպուլս»-«Արարատ» 2:1
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Գոլեր` Զավեն Բադոյան 45, 11մ (Իմպուլս), Նորայր Գյոզալյան 54 (Իմպուլս) – Վահե Մարտիրոսյան 5 (Արարատ)
Մրցշարային աղյուսակ.
Գանձասար 17, 33
Ուլիս 17 խաղ, 31 միավոր
Փյունիկ 17, 30
Իմպուլս 17, 25
Միկա 17, 23
Բանանց 17, 19
Շիրակ 17, 13
Արարատ 17, 10