Home / Հայաստան / Նամակ օմբուդսմենին և բողոքի ակցիա. կրապակատերերը շարունակում են պայքարը

Նամակ օմբուդսմենին և բողոքի ակցիա. կրապակատերերը շարունակում են պայքարը

Այսօր ողջ օրվա ընթացքում Փափազյան փողոցում Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները մթերքի վաճառքով զբաղվող 2 կրպակ են ապամոնտաժել: Ապամոնտաժված կրպակներից մեկի սեփականատերը ինքն էր համաձայնել դրան` պատճառաբանելով, որ պայքարը, միևնույնն է, արդյունք չի տա, երկրորդը նույնպես չէր միջամտել թաղապետարանի աշխատակիցների գործողություններին` նշելով, որ չունի սեփականության իրավունք:

Մյուս բոլոր կրապակատերերը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նշում էին, որ պատրաստ են պայքարել իրենց իրավունքի համար և թույլ չեն տա կրպակների ապամոնտաժում: Նշենք, որ թաղապետարանի աշխատակիցները զգուշացրել են, որ վաղը և հաջորդ օրերին իրենք պատրաստվում են շարունակել կրպակների ապամոնտաժման աշխատանքները:

Կրպակատերերը, իրենց հերթին, պատրաստվում են նամակ հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ` խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները, ինչպես նաև վաղը ժամը 10-ին երթով շարժվել դեպի Երևանի քաղաքապետարան` բողոքի ակցիա անցկացնելու համար:

Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մտահոգված է Երևանում կրպակների ապամոնտաժման գործընթացով, և ներկայումս գրասենյակը ուսումնասիրում է դրա օրինականությունը՝ պարզաբանումներ պահանջելով համապատասխան իրավասու մարմիններից և խնդրին առնչվող անձանցից:

Այսօր ՄԻ գրասնեյակի աշխատակիցները այցելել են Փափազյա փողոց և կատարվածի մասին զեկուցել Կարեն Անդրեասյանին:

Հիշեցնենք, որ Փափազյան փողոցի կրպակատերերը դեռևս նախորդ շաբաթ դիմում էին գրել Երևանի քաղաքապետարան` բողոքելով ապամոնտաժման դեմ և պահանջելով չեղյալ համարել այդ որոշումը:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նրանք նշել էին, որ իրենց սեփականության իրավունքն ավարտվում է տարվա վերջին: Արաբկիրի փաղապետարանի աշխատակիցների խոսքով` Փափազյան փողոցի ընդամենը 4 կրպակներ սեփականության իրավունք ունեն:

Երեկ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ շարունակելու է Երևանի տարբեր հատվածներում գտնվող կրպակների ապամոնտաժման գործընթացը, իսկ նոր հողատարածքներ տրամադրվելու են միայն մամուլի կրապակներին:

Tekali Taxi