2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Սահակաշվիլին հավատում է առանց սահմանների Կովկասի գաղափարին

Վրաստանը չի ցանկանում մեծ աշխարհաքաղաքական խաղի մաս լինել, հայտարարել է երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: «Մենք ուզում ենք նորմալ ապրել, կառուցել մեր երկիրը, որպեսզի մեզ չխանգարեն անել դա, և որ մեր հայրենակիցները կարողանանան վերադառնալ իրենց տները», - ասել է նախագահը:

«Մենք պետք է առաջ գնանք, և, ցանկալի է, միասին: Մենք բազմազգ հասարակություն ենք, և ինձ բազմիցս ասել են, որ ես, գուցե, Վրաստանի վերջին նախագահն եմ, որ կարդացել եմ Պուշկին կամ Եսենին բնօրինակով, բայց դա մեր ընտրությունը չէ: Մենք ցանկանում ենք զարգանալ և իմանալ լեզուներ, բարեկամություն անել հարևանների հետ, սակայն այն պայմանով, որ նրանք հարգանքով մոտենան մեր նպատակներին», - հայտարարել է Սահակաշվիլին:

Նա նշել է, որ հավատում է Միասնական Կովկասի գաղափարին` Եվրամիության օրինակով: «Դա հնարավոր է անել, և այդ ուղղությամբ` Կովկաս առանց սահմանների, մենք պետք է աստիճանաբար շարժվենք», - ընդգծել է Սահակաշվիլին: