Home / Հայաստան / Թիվ 95 երթուղայինի ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Թիվ 95 երթուղայինի ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Օգոստոսի 10-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Ռոստովյան փողոցում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Նույն օրը, ժամը 19.00-ին, «Այրվածքաբանության կենտրոն»-ից հաղորդում  է ստացվել, որ այրվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 34-ամյա Գևորգ Է.-ն, 26-ամյա Արմեն Օ.-ն, 54-ամյա Գոհար Ա.-ն, 56-ամյա Իրինա Ն.-ն, 58-ամյա Համլետ Վ.-ն. նրանք հայտնել են, որ վնասվածքներն ստացել են Ռոստովյան փողոցում` թիվ 95 երթուղու միկրոավտոբուսում:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված անձինք վնասվածքներն ստացել են նույն օրը, ժամը 16.30-ին, թիվ 95 երթուղու միկրոավտոբուսի սրահում անհայտ անձի կողմից տեղափոխվող անհայտ ծագման հեղուկով լի շշի կոտրվելու հետևանքով:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն:

Tekali Taxi