Home / Հայաստան / Ծխող կանայք ավելի են հակված սրտի կաթվածի վտանգի, քան տղամարդիկ

Ծխող կանայք ավելի են հակված սրտի կաթվածի վտանգի, քան տղամարդիկ

Ծխող կանայք ավելի են հակված սրտի կաթվածի վտանգի, քան տղամարդիկ: Այս մասին են վկայում ամերիկացի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Lancet պարբերականում:

Վերլուծելով աշխարհում բնակվող ավելի քան 2 միլիոն մարդկանց վերաբերյալ մի շարք աղբյուրների տվյալներ` գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ծխելը կականց մոտ սրտանոթային հիվանդությունների ռիսկն ավելացնում է 25 տոկոսով, հաղորդում է BBC-ն:

Հետազոտողներն ընդգծում են, որ առայժմ հայտնի չէ, թե արդյոք այդ տարբերությունը պայմանավորված է կանանց և տղամարդկանց կենսաբանական առանձնահատկություններով, թե պարզապես ծխախոտի հանդեպ հակվածության հետևանք է:

Կա ենթադրություն, որ ծխելու ժամանակ կնոջ օրգանիզմ ավելի շատ վնասակար նյութեր են փոխանցվում:

Tekali Taxi