Home / Հայաստան / Ադրբեջանում հետապնդում են իսլամիստներին

Ադրբեջանում հետապնդում են իսլամիստներին

Երեկ երեկոյան բերման է ենթարկվել Ադրբեջանի իսլամական կուսակցության փոխնախագահ Արիֆ Գանիևը և նրա որդին: Turan գործակալության փոխանցմամբ` նրանց բռնի կերպով մտցրել են մեքենայի մեջ և տարել անհայտ ուղղությամբ: Նրա տանը խուզարկում է անցկացվել:

Գանիևի հարազատները պարզել են, որ նրանց տեղափոխել են Ազգային անվտանգության Սումգայիթի բաժին:

Փաստաբան Անար Գասիմովը Turan-ին ասել է, որ չունի տեղեկություններ այն մասին, թե ինչում են մեղադրում իր պաշտպանյալին:

Նույն օրը սեփական բնակարանում ձերբակալվել է ևս մեկ իսլամիստ Աբդուլ Սուլեյմանովը:

Բացի այդ, քաղաքացիական հագուստով մարդին բերման են ենթարկել İslamazeri.az կայքի խմբագիր Ռամին Բայրամովին: Երեկոյան նրա տանը խուզարկում է անցկացվել, որի ժամանակ հայտնաբերվել են նռնակ, ատրճանակ և թմրանյութ:

Ազգային անվտանգությունը որևէ կերպ տեղի ունեցածը չի մեկնաբանել:

Վերջին անգամ ոստիկանների և իսլամիստների միջև բախում էր գրանցվել մայիսին, երբ մի քանի հարյուր մարդիկ ակցիա էին անցկացրել Ադրբեջանի Կրթության նախարարության դիմաց` բողոքելով դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ:

Ոստիկանությունն ու քաղաքացիական հագուստով անձինք փորձել էին ռետինե մահակներով ցրել ակցիայի մասնակիցներին: Ուժայինները բոլորին էին ծեծել, այդ թվում` կանանց, լրագրողներին, որոնցից խլել էին լուսանկարչական սարքերը` խոչընդոտելով մասնագիտական գործունեության իրականացմանը:

Թեև տասնյակ մարդիկ դաժան ծեծի էին ենթարկվել և ձերբակալվել, ակցիայի մասնակիցները շարունակել էին դիմադրություն ցուցաբերել ոստիկանությանը և հրաժարվել էին ցրվել: Բախումը տեղափոխվել էր հարևան փողոցներ: Երբ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իրավապահները դադարել են հետապնդել հավաքվածներին:

Ավելի վաղ` դեկտեմբերի 10-ին, Կրթության նախարարության դիմաց նման ակցիա էր անցակցվել, որը, սակայն, այդքան դաժան բնույթ չէր կրում:

Tekali Taxi