Home / Հայաստան / Հայաստանցի շախմատիստները չեմպիոնի կոչման համար պայքարում կարևորագույն հանդիպում կանցկացնեն

Հայաստանցի շախմատիստները չեմպիոնի կոչման համար պայքարում կարևորագույն հանդիպում կանցկացնեն

Հայաստանցի Ռոբերտ Հովհաննիսյանը Հնդկաստանի Չեննայում անցնող աշխարհի երիտասարդական առաջնությունում երեկ սևերով հաղթել է հնդկաստանցի Գիրիշ Կուշիկին և միանձնյա գլխավորել է մրցաշարային աղյուսակը:

Հովհաննիսյանը 9 տուրից հետո վաստակել է 8 միավոր: Երկրորդ տեղում է ևս մեկ հայաստանցի շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը, ով երեկ սպիտակներով հաղթեց իսպանացի Իվան Սալգադո Լոպեսին: Տեր-Սահակյանը Հովհաննիսյանին զիջում է կես միավոր:

Վաղը` 10-րդ տուրում, հայաստանցի շախմատիստները հանդիպում են միմյանց: Մասնագետների գնահատականով` Հովհաննիսյան-Տեր-Սահակյան պարտիան կարող է վճռական լինել այս մրցաշարում: Հովհաննիսյանի հաղթանակի դեպքում մրցաշարի ավարտից երեք տուր առաջ նա բավական մեծ առավելություն կստանա մրցակիցների նկատմամբ` ընդհուպ մոտենալով չեմպիոնի կոչմանը:

Նշենք, որ մրցաշարի մեկնարկի պահին Տեր-Սահակյանի վարկանիշն էր 2558, իսկ Հովհաննիսյանինը` 2556:

Tekali Taxi