Home / Հայաստան / Ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստի մոտ նոպա է սկսվել. բժիշկները չեն մեկնաբանել

Ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստի մոտ նոպա է սկսվել. բժիշկները չեն մեկնաբանել

Այսօր ժամը 16.00-ի  սահմաններում Ձերբակալվածների պահման վայրում (ՁՊՎ) գտնվող Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ատիվիստ Տիգրան  Առաքելյանի մոտ  ուժեղ նոպա է սկսվել: Այս մասին ՁՊՎ-ի մոտ գտնվող Կոնգրեսի երիտասարդներին է  տեղեկացրել ՁՊՎ-ում գտնվող մեկ այլ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը:

Մենախցում գտնվող Տիգրան Առաքելյանը փոխանցել է, որ իրեն լավ չի զգում և բժշկի կարիք ունի: Քիչ անց այնտեղ է ժամանել շտապ օգնությունը: ՁՊՎ-ից դուրս գալուց հետո բժիշկները Առաքելյանի վիճակի մասին հավաքվածներին ոչինչ չեն ասել: Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը դեպքի վայրից, քիչ առաջ ՁՊՎ է եկել նաև Տիգրան Առաքելյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:

Այսօր երեկոյան լրանում է  ձերբակալվածների` անազատության մեջ գտնվելու 72 ժամը, որից հետո երիտասարդներին կամ պետք է ազատ արձակեն, կամ կալանքի սանկցիա տան: Այս պահին Կոնգրեսի ակտիվիստների մի խումբ էլ սպասում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ:

Կոնգրեսի 7 ակտիվիստներ Սահակ Մուրադյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը օգոստոսի 9-ի երեկոյան Կարապի լճի հարակից տարածքից բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին: Օգոստոսի 10-ի առավոտյան երիտասարդներին տեղափոխել են ՁՊՎ:

Tekali Taxi