Home / Հայաստան / «Գանձասարը» և «Ուլիսը» առավելություն ստացան չեմպիոնի նկատմամբ

«Գանձասարը» և «Ուլիսը» առավելություն ստացան չեմպիոնի նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Երևանի «Բանանց» մարզադաշտում, որտեղ օգոստոսի 14-ին «Բանանցը» հյուրընկալեց «Փյունիկին» և 3:0 հաշվով հաղթանակ տարավ:

Խաղն ուշագրավ էր նրանով, որ ֆուտբոլային հանրությունը հրաժեշտ տվեց «Բանանցի» խաղացող, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանին, ով ավարտեց ֆուտբոլիստի կարիերան և անցավ մարզչական աշխատանքի:

«Բանանցի» ֆուտբոլիստները լավ նվեր մատուցեցին իրենց խաղընկերոջը` 3:0 հաշվով ջախջախելով Հայաստանի գործող չեմպիոնին:

«Փյունիկի» պարտությունը հնարավորություն տվեց «Գանձասարին» և «Ուլիսին» պոկվել չեմպիոնության համար պայքարում մրցակցից:

Արդյունքներ.

Օգոստոսի 13

«Շիրակ»-«Ուլիս» 0:2 (0:1)

Իջևան, «Արնար» մարզադաշտ

Մրցավար` Մանուկ Ֆահրադյան

Գոլերը` Արտակ Գրիգորյան, 29, Ալբերտ Թադևոսյան, 87

Օգոստոսի 14

«Միկա»-«Իմպուլս» 2:1 (0:1)

Երևան, «Միկա» մարզադաշտ

Մրցավար` Սուրեն Բալիյան

Գոլերը` Ալեքս Էնրիկե դա Սիլվա, 65, Նարեկ Բեգլարյան, 69 («Միկա»), Զավեն Բադոյան, 45, 11մ («Իմպուլս»)

«Բանանց»-«Փյունիկ» 3:0 (2:0)

Երևան, «Բանանց» մարզադաշտ

Մրցավար` Արման Ամիրխանյան

Գոլերը` Բրունո Կորեա, 24, Վալտեր Պողոսյան, 32, Արթուր Եդիգարյան, 67

«Արարատ»-«Գանձասար» 0:1 (0:1)

Երևան, «Հրազդան» մարզադաշտ

Մրցավար` Գևորգ Եղոյան

Գոլը` Անդրանիկ Սարգսյան, 28

Մրցաշարային աղյուսակ.

Գանձասար 18, 36

Ուլիս 18 խաղ, 34 միավոր

Փյունիկ 18, 30

Միկա 18, 26

Իմպուլս 18, 25

Բանանց 18, 22

Շիրակ 18, 13

Արարատ 18, 10

Tekali Taxi