Home / Հայաստան / Հովհաննիսյանն աշխարհի չեմպիոն կհռչակվի` ադրբեջանցի շախմատիստին հաղթելով

Հովհաննիսյանն աշխարհի չեմպիոն կհռչակվի` ադրբեջանցի շախմատիստին հաղթելով

Այսօր հնդկաստանյան Չեննայում ավարտվում է աշխարհի շախմատի երիտասարդական առաջնությունը:

Վերջին` 13-րդ տուրում 10 միավորով առաջին տեղը զբաղեցնող հայաստանցի Ռոբերտ Հովհաննիսյանը խաղում է Ադրբեջանը ներկայացնող Վասիֆ Դուրարբեյլիի հետ, ով վաստակել է 8,5 միավոր:

Հովհաննիսյանը հաղթանակի դեպքում անկախ մյուս պարտիաների արդյունքների կհռչակվի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Հովհաննիսյանին կես միավոր զիջող լեհաստանցի Դարիուշ Սվերչը, ով ունի 9,5 միավոր, հանդիպում է բելառուս Վլադիսլավ Կովալևի հետ:

Երրորդ տեղում ընթացող Սամվել տեր-Սահակյանը (8,5 միավոր) խաղալու է հնդկաստանցի Գորվեր Սաջախի հետ:

Tekali Taxi