Home / Հայաստան / Եվրոպացի պաշտոնյան վշտացած է հայ-ադրբեջանական սահմանի փոխհրաձգություններից

Եվրոպացի պաշտոնյան վշտացած է հայ-ադրբեջանական սահմանի փոխհրաձգություններից

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը պետք է արագացվի, երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ Ռոլանդ Քոբիան:
«Կազանյան հանդիպման ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը չկարողացան համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Սակայն դա չի նշանակում, որ ողջ գործընթացը անհաջողության է մատնվել:

Իհարկե, Կազանում համաձայնության չգալը հիասթափեցնում է, սակայն դրանից մի քանի օր անց հանդիպում տեղի ունեցավ Սոչիում, որը, ինչպես լսել եմ, դրական մթնոլորտում է անցել: Կցանկանայինք, որպեսզի այդ գործընթացը շարունակվի»,-պաշտոնյայի խոսքերն է փոխանցում Trend-ը:

Քոբիան անդրադարձել է նաև ադրբեջանական և հայկական զորքերի շփման գոտում տեղի ունեցած իրադարձություններին:

«Մենք վշտացած ենք սահմանամերձ գոտում կատարվող իրադարձություններով: Հայկական կամ ադրբեջանական կողմից  նման դեպքեր չպետք է լինեն, քանի որ հրադադարի ռեժիմ գոյություն ունի: Այնտեղ ոչ ոք չպետք է զոհվի: Երկու կողմերն էլ պետք է հարգանքով վերաբերվեն հրադադարի ռեժիմին»,- ասել է նա:

Tekali Taxi