Home / Հայաստան / Ռուսաստանցի զինվորը մահացել է Հայաստանում. մայրն այդ մասին տեղեկացել է «Օդնոկլասնիկի»-ից

Ռուսաստանցի զինվորը մահացել է Հայաստանում. մայրն այդ մասին տեղեկացել է «Օդնոկլասնիկի»-ից

Օգոստոսի 10-ին Հայաստանում իրականացվող զորավարությունների ժամանակ մահացել է 2010 թվականի հոկտեմբերին Սարատովի շրջանի Կռասնի Կուտ գյուղից զորակոչված 19 ամյա ժամկետային զինծառայող Հալեմժան Աուբեկերովը:

Աուբեկերովը ծառայում էր Վլադիկավկազում: Որդու մահվան մասին մայրը տեղեկացել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցից: Մեկ օր անց միայն եկել է պաշտոնական հաղորդագրությունը: Ինչպես հայտնում է «Взгляд-инфо» գործակալությունը, 19-ամյա Հալեմժանը  զորավարժանքների ժամանակ  առվի վրայով թռչելիս ընկել է և կոտրել  պարանոցը:

«Комсомольская правда»-ն, վկայակոչելով զինվորի հարազատների խոսքերը, գրում է, որ Աուբեկերովի մահը ոչ կանոնադրական հարաբերությունների` «դեդովշինայի» հետևանք չէ:

Միաժամանակ, «Զինվորների մայրերի միության» Սարատովի տարածաշրջանային բաժնի նախագահ Լիդիա Սվիրիդովան հայտարարել է. «Դեռ պետք է պարզել, թե որքանով էին օրինական այդ զորավարժանքները և արդյոք Հալեմժանն իր պաշտոնական համաձայնությունը տվել է այլ երկիր մեկնելու համար, թե ոչ»: 

Tekali Taxi