Գլխավոր / Հայաստան / «Սահակաշվիլին հայ է» պնդման հեղինակին պատժեցին

«Սահակաշվիլին հայ է» պնդման հեղինակին պատժեցին

Վրացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուային հեռացրել են Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից: Ինքը` Ստուրուան, հաստատել է իր հեռացման լուրը Facebook-ում մեկ բառով` «Ինձ հանեցին»:

Ռեժիսորի հեռացումը կապում են նրա ընդդիմադիր հայացքների հետ:

Ինքը` Ստուրուան, գիտեր, որ իրենից պատրաստվում են ազատվել, և ավելի վաղ հայտարարել էր, որ իր քաղաքական հայացքների համար հետապնդումների է ենթարկվում: Փորձագետների խոսքով` ռեժիսորն իր ներկայացումներում ձգտում էր ցույց տալ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի գործունեության մեջ նկատվող բռնակալության և իշխանատենչության նշանները:

Մոտ մեկ ամիս առաջ Ստուրուան հայտարարել էր, որ «վրաց ժողովուրդը պետք է հրաժարվի երկրի ներկայիս իշխանություններից, ինչպես գերմանացիները հրաժարվեցին Հիտլերից»:

Ավելի վաղ «Բազմազգ Վրաստան» շարժումը բոյկոտել էր Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնը: Կազմակերպության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված էր. «Ստուրուան վիրավորել է բազմազգ Վրաստանի քաղաքացիներին, անկախ իրենց ազգային պատկանելությունից»:

Թատրոնի հայտնի գործիչը հարցազրույցներից մեկում ենթադրություններ էր արել նախագահ Սահակաշվիլիի ազգային պատկանելության վերաբերյալ:

Ռոբերտ Ստուրուան, մատնանշելով Սահակաշվիլիի հայկական ծագումը, բացասական ենթատեքստով կապել է այդ հանգամանքը նրա ծավալած գործունեության հետ, ինչպես նաև նշել է, որ Սահակաշվիլին չի սիրում վրաց ազգը, որովհետև հայ է:

«Բազմազգ Վրաստանը» պահանջել էր Ստուրուայից ներողություն խնդրել Վրաստանի նախագահից և երկրի բոլոր քաղաքացիներից, որոնք վիրավորվել են «անհանդուրժողական արտահայտությունից»:

Խոսքը  «Грузинформ» պարբերականում մայիսի 16-ին հրապարակված ռեժիսորի հարցազրույցի մասին է: Հարցազրույցի ժամանակ Ստուրուան, մեկնաբանելով երկրի ղեկավարի գործունեությունը, մասնավորապես, պնդում է, որ Բաթումի լայնածավալ կառուցապատումը պատրանք է. «Բաթումը վերածվում է Թուրքիայի զուգարանի»:

Հարցազրուցավարն ի պատասխան հետևյալ դիտարկումն է անում.

– Զարմանալի է նման վերաբերմունքը: Ինչպես կարելի է մի փոքր անգամ չսիրել սեփական ազգը:

– Դե նա հայ է, ինչ անես: Չէ որ դա գաղտնիք չէ:

– Անձամբ ինքը հերքում է այդ փաստը: Դե դա հասկանալի է, բայց թող լինի հայ: Թող Շուշանիկ լինի, նրա ոտքերը կհամբուրենք: Մեծ անհատ լինելու հնարավորություն ուներ:

–         Եվ ինչ է, նա երկրի հետ վարվում է այնպես, ինչպես Շուշանի՞կը:

Ստրուան հարցազրույցի ընթացքում նաև պնդում էր, որ Վրաստանի ներկայիս ղեկավարությունը իշխանության է բերել Ամերիկայի հայկական լոբբին:

Tekali Taxi