Գլխավոր / Հայաստան / Հայ տղամարդը տրակտորով փախչում էր ոստիկաններից

Հայ տղամարդը տրակտորով փախչում էր ոստիկաններից

Կուզբասի ճանապարհատրանսպորտային ոստիկանությունը կես ժամ շարունակ հետապնդել է  երկաթուղային գծերի վրա դուրս եկած տրակտորին, որի ղեկին ոչ սթափ վիճակում եղել է ազգությամբ հայ տղամարդը: Ավելի ուշ նա բերման է ենթարկվել ոստիկանություն:

Ոստիկանության ներկայացուցիչ Աննա Կայկան հայտնել է «Ինտերֆաքսին», որ դեպքը կարող էր ողբերգությամբ ավարտվել, եթե տրակտորիստը չհասցներ դուրս գալ գծերից մինչ գնացքի ժամանումը: «Օրինախախտ տրակտորիստը բերման է ենթարկվել արդեն դաշտում: Վարորդական իրավունքներ նա չի ունեցել, իսկ արյան մեջ ալկոհոլ է հայտնաբերվել»,-պատմել է գերատեսչության ներկայացուցիչը:

Tekali Taxi