Գլխավոր / Հայաստան / Խոակինն իրեն հայ է զգում, բայց երազում է խաղալ Ուրուգվայի հավաքականում

Խոակինն իրեն հայ է զգում, բայց երազում է խաղալ Ուրուգվայի հավաքականում

Ուրուգվայահայ ֆուտբոլիստ, հարձակվող Խոակին Պողոսյանը վերադարձել է Մոնտեվիդեո և միացել Ուրուգվայի առաջատար թիմերից մեկին` «Նասիոնալին»:

Բողոսյանը խոստովանել է, որ թողել է ավստրիական «Ռեդ Բուլ» թիմը` հաշվի չառնելով ֆինանսական գործոնը:

«Իմ նպատակն է հասնել փառքի, ֆուտբոլ խաղալ, ոչ թե Եվրոպայում բնակվել և դրամ շահել` չխաղալով», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ֆուտբոլիստը:

Խոակին Պողոսյանը չթաքցրեց, որ հպարտությամբ և ուրախությամբ է իմացել այն մասին, որ Հայաստանում քննարկվել է իրեն Հայաստանի հավաքական հրավիրելու հարցը: Նրա խոսքով` ավելի քան մեկ տարի առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից իրեն պաշտոնապես դիմել են այս հարցով, սակայն այնուհետև` «պատասխան չեն խնդրած»:

Նա ասել է, որ իրեն հայ է զգում, հայկական դպրոց է հաճախել, սիրում է հայ մշակույթը, սակայն Ուրուգվայում է ծնվել և նպատակ ունի մի օր լինել Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականում:

Tekali Taxi