Գլխավոր / Հայաստան / Դատարանը փակել է Կարեն Դրամբյանի դեմ հարուցված գործը

Դատարանը փակել է Կարեն Դրամբյանի դեմ հարուցված գործը

Էստոնիայի պաշտպանության նախարարության վրա հարձակում գործած Կարեն Դրամբյանի մահվան պատճառով դատարանը փակել է վերջինիս դեմ այս գարնանը հարուցված քրեական գործը, որով նա մեղադրվում էր ոչ սթափ վիճակում զենքով հասարակական վայրում հայտնվելու մեջ:

Դրամբյանը ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել ընթացիկ տարվա մայիսի 11-ին, երբ հարբած վիճակում քայլում էր Լիիվալաիյա փողոցով`զենքը ձեռքին: Ոստիկանությունը նրա նկատմամբ տուգանք էր կիրառել, որը նա վիճարկում էր դատարանում, այդ իսկ պատճառով  գարնանը ոստիկանությունը հնարավորություն չուներ դադարեցնել կամ չեղյալ հայտարարել զենք կրելու մասին նրա արտոնագիրը, հայտնում է Postimees-ը:

Իրավաբան Կարեն Դրամբյանը զոհվել է օգոստոսի 11-ին Էստոնիայի պաշտպանության նախարարությունում սկսված փոխհրաձգության հետևանքով: Շենք մտնելուն պես Դրամբյանը անկանոն կրակ էր արձակել երկու ատրճանակներից: Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել: Մոտ 10 մարդ դուրս է նետվել պատուհանից: Միակ զոհը Դրամբյանն է եղել: Սկզբում հաղորդվում էր, որ նա ինքնասպան է եղել: Ավելի ուշ պարզվել է, որ նա սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից:

Tekali Taxi