Գլխավոր / Հայաստան / Թամոյանը չի ցանկանում, որ Ադրբեջանում գրեն` հայերը եզդիներին ճնշում են

Թամոյանը չի ցանկանում, որ Ադրբեջանում գրեն` հայերը եզդիներին ճնշում են

Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյանը հերքել է իր կողմից նախկինում արված այն հայտարարությունը, որ իր վրա ատրճանական են պահել: «Հայկական ժամանակ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ օգոստոսի 17-ին բախում է տեղի ունեցել մի խումբ հայերի և եզդիների միջև, ինչպես նաև հաղորդել էր, որ բախման ժամանակ անհայտ մեկը ատրճանակ է պահել Թամոյանի ճակատին: Օրաթերթն այսօր ներկայացրել է վերջինիս հետ հարցազրույցը:

– Պարոն Թամոյան, դուք մեր թղթակցին երկու անգամ ահազանգքել եք, որ ձեզ վրա զենքով հարձակում է եղել, բայց լրատվական կայքերը հաղորդում են, թե կտրականապես հերքել եք զենքով ձեզ վրա հարձակվելու փաստը:

-Ես Ձեզ ասեմ, եղբայր ջան. մենք բարեկամ ժողովուրդներ ենք եղել: Էդ, որ ձեզ պատմեցի`ճիշտ էր, ես լրիվ շնորհակալ եմ ձեզանից, բայց ես որ պատմեցի, ճնշումս շատ բարձր էր, բջջային հեռախոսն է հանել ու իմ վրա պահել, էդպես ա եղել:

– Այսինքն` այն, որ մտածում էիք զենք է եղել, բջջային հեռախո՞սն է հանել ձեր ճակատին դրել:

– Այո, այո ճակատիս դրեց, ես էլ կարծում էի` դա ատրճանակ է: Հետո բոլորը ասում են` չէ, դա բջջային է եղել: Այսօր առավոտյան եղել եմ ոստիկանությունում: Քննիչն էր կանչել, ուղղակի ուզեցել էր զրուցել: Ասի ճիշտ ա, ես երեկ ասել եմ, որ զենքի պահ ա, բայց հետո պարզեցի, որովհետև իմ ճնշումը երեկ 180-100 էր, շատ վատ վիճակում էի, հետո կանչեցի տղաներին, ասացին, որ բան ա եղել, դա զենք չի եղել, դա եղել է` իմ տղան է տեսել, կողքի հարևանն էլ…

– Պարոն Թամոյան, կներեք, որ հարցնում եմ, իսկ էդ մարդկանց արյունը հնարավո՞ր է տոմատի հյութ եղած լինի:

– Դե գիտեք ինչ, հայեր-եզդիներ`բարեկամ ժողովուրդ են: Ամբողջ աշխարհի թշնամիներ չուրախանան էլի: Խնդիրը սրանում է: Ես հայերի, եզդիների պատմության պահով եմ ասում: Գիտե՞ս հիմա թուրքերը ինչ են գրել: Գրել են, որ եզդիներին ճնշում են հայերը: Թուրքերն էլ են գրել, Ադրբեջանն էլ է գրել: Էս պատմությունը չդառնա, էլի, ազգամիջյան խնդիր: Պիտի հասկանանք, էլի: Ես խնդրում եմ ձեր ղեկավարներին տեղյակ պահեք, հայերի, եզդիների խնդիրն է, իմ խնդիրը չէ: Ես ջայնամ, մեծ մարդ եմ: Թող չասեն`հայերը եզդիներին կոտորում են, սպանում են: Դա մեր ներքին գործն է, հիմա ինչ որ եղել, եղել է:

-Այսինքն դուք չե՞ք պնդելու, որ փաստի առիթով քրեական գործ հարուցվի:

-Ես չեմ պնդել: Հայ և եզդի հարևաններն էլ էսօր հաշտվել են` դա էլ ասեմ: Գնացել են էնտեղ. ինչ-որ թուղթ-մուղթ են գրել, որ մենք հաշտվել ենք, մենք բարեկամ ժողովուրդներ ենք եղել:

Tekali Taxi