Գլխավոր / Հայաստան / Հայտնի են Վրաստանում վթարի հետևանքով տուժած հայաստանցիների անունները

Հայտնի են Վրաստանում վթարի հետևանքով տուժած հայաստանցիների անունները

Վրաստանի Կազբեգի-Թբիլիսի ավտո­ճա­նա­պար­հին ձորն ընկած ավտոբուսը իրականացնում էր Ռոստով-Երևան երթուղին:

Ինչպես հաղորդում են Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից, ավտոբուսում եղել է 29 քաղաքացի, այդ թվում` Ռուսաստանի 5 քաղաքացի և Հայաստանի` 24, որոնցից 3-ը` անչափահաս:

ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 17 քաղաքացի: 6 առավել ծանր մարմնական վնասվածքներ ստացած տուժա­ծ­ներ տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի, մյուսները` Գուդաուրիի և շրջակա բնակավայրերի հիվանդանոց­ներ:

Նախնական տվյալներով` հիվանդանոց են տեղափոխվել` Վարորդ` Հ.Խազարյանը, ուղևորներ` Ց.Նիկոլեշվիլին (ծնվ. 1950թ.), Միլենա Գասպարյանը (ծնվ. 2007թ.), Վ.Գասպարյանը (ծնվ. 1985թ.), Լարիսա Մալխասյանը (ծնվ. 1981թ.), Անժելա Մարինցյանը (ծնվ. 1985թ.),  Գևորգ Մկրտչյանը (ծնվ. 1971թ.), Գրիշա Տերենցյանը (ծնվ. 1958թ.), Սվետլանա Սիլոյանը (ծնվ. 1993թ.), Անտոնինա Միսկոյանը (ծնվ. 1933թ.), Է.Սահակյանը (ծնվ. 1961թ.), Սվետլանա Սերպովան (ծնվ. 1968թ.), Լյուդմիլա Վանյանը (ծնվ. 1957թ.), Լյովա ՈՒնայանը (ծնվ. 1956թ.), Գայանե Սարգսյանը (ծնվ. 1987թ.):

2 տուժած և 12 անվնաս փրկված քաղաքացիների տվյալները չի հաջողվել ճշտել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Շանթ» հեռուստատեսությունը, հայաստանցի ուղևորներով ավտոբուսը վթարի էր ենթարկվել վարորդի պատճառով, ով քնել էր ղեկին:

Tekali Taxi