Գլխավոր / Հայաստան / Տիմոշենկոյի առողջական վիճակը վատթարացել է. նրա մոտ բժիշկ չեն թողնում

Տիմոշենկոյի առողջական վիճակը վատթարացել է. նրա մոտ բժիշկ չեն թողնում

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով արդեն երկրորդ շաբաթն է` գտնվում է մեկուսարանում, շատ վատ է զգում իրեն, սակայն նրա մոտ բժիշկ դեռ չեն ուղարկել, հայտնում է «РИА Новости»-ն` վկայակոչելով նախկին վարչապետի մամուլի քարտուղար Մարինա Սորոկայի խոսքերը:

Հինգշաբթի կայացած դատական նիստի ժամանակ պարզ էր դարձել, որ Տիմոշենկոյի առողջական վիճակը վատթարացել է: Նախկին վարչապետը խնդրել է բժիշկ տրամադրել իրեն, սակայն դատարանը նման համաձայնություն չի տվել: Դատավորը մինչ երկուշաբթի ընդմիջում է հայտարարել: Տիմոշենկոն պետք է պատրաստվի ցուցմունք տալուն:

Սորոկայի խոսքով` դեռևս հայտնի չէ, թե ինչ հիվանդության մասին է խոսքը, սակայն Տիմոշենկոյի բժիշկը հայտնել է, որ նա արյան անալիզ պետք է հանձնի: Մեկուսարանի բժիշկների ծառայություններից օգտվել Տիմոշենկոն չի ցանկանում և պահանջում է իր մոտ թողնել իր անձնական բժշկին:

Tekali Taxi