Գլխավոր / Հայաստան / 33-ամյա հայը ԱՄՆ-ում դեղատներ էր թալանում

33-ամյա հայը ԱՄՆ-ում դեղատներ էր թալանում

Իրավապահ մարմինները ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում և Սան Լյուիս Օբիսպո շրջանում CVS դեղատների ցանցերում իրականացված կողոպուտների բացահայտմանն ուղղված գործողությունների շրջանակում հինգշաբթի ձերբակալել են երկու մարդու:

Նրանցից մեկը 33-ամյա Առմոնդ Աբրամյանն է, ով բնակվում է Գլենդեյլում: Նա սկզբում կարողացել է փախուստի դիմել, սակայն ավելի ուշ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք:

Կասկածյալները մեղադրվում են նախկինում Վենտուրա և Բուելթոն շրջաններում կողոպուտների իրականացման մեջ, հայտնում է Los Angeles Times-ը:

Tekali Taxi