Գլխավոր / Հայաստան / Facebook-ում քաղաքական ակտիվության համար բանտարկված երիտասարդի մայրը օգնություն է խնդրում Քլինթոնից

Facebook-ում քաղաքական ակտիվության համար բանտարկված երիտասարդի մայրը օգնություն է խնդրում Քլինթոնից

Քաղաքական հայացքների համար ձերբակալված ադրբեջանցի ակտիվիստ Բահթիյար Հաջիևի մայրը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնին իր որդու ձերբակալության հարցում իրեն օգնելու խնդրանքով, հայտնում է Contact.az-ը:

Հաջիևը անազատության մեջ է գտնվում 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ծավալած գործողությունների, մասնավորապես, Facebook սոցիալական ցանցում իշխանություններին քննադատելու համար:

«Իմ որդին աչքի հիվանդություն ունի, նա երկու տարվա ազատազրկման է դատապարտվել: Բանտային պայմաններում հիվանդությունն ավելի է սրացել, իսկ բժշկական օգնություն չի ցուցաբերվում, նրան թույլ չեն տալիս նաև հանդիպել փաստաբանների և ընկերների հետ»,- իր նամակում գրում է մայրը:

Նա հիշեցնում է, որ իր որդին հաջողությամբ ուսանել է ԱՄՆ-ում և ժողովրդավարական գաղափարների կրող է: «Ադրբեջանում ազատ կարծիք հայտնելը մեղք է: Այդ իսկ պատճառով տեղական հեռուստաալիքներով նրան պախարակում են` մեղադրելով բանակային ծառայությունից խուսափելու մեջ, որպեսզի կասկածի տակ դնեն նրա հայրենասիրությունը: Նրանք ծաղրում են նաև նրա Հարվարդի դիպլոմը»,- գրում է Հաջիևի մայրը:

«Տիկին Քլինտոն, ես հպարտանում եմ որդուս արարքներով, սակայն անհանգստացած եմ բանտում ծանր պայմաններում նրան պահելու հանգամանքով: Ես ոչ մի աջակցություն չեմ ստանում: Արտասահման ուղարկված նամակներին պատասխան նույնպես չի տրվում:

Խնդրում եմ Ձեզ իմ դիմումն անպատասպան չթողնել, քանի որ Դուք մեր վերջին հույսն եք: Օգնեք ինձ որպես մայր»,- այսպես է եզրափակում իր նամակը ընդդիմադիր ակտիվիստի մայրը:

Tekali Taxi