Գլխավոր / Հայաստան / Վրաստանում նոր օրենքը կարող է սահմանափակել տրանսպորտի մուտքը Հայաստանից

Վրաստանում նոր օրենքը կարող է սահմանափակել տրանսպորտի մուտքը Հայաստանից

Վրաստանում ուղևորատար տրանսպորտի միջոցների նկատմամբ սահմանափակումներ կկիրառվեն:

Համաձայն նոր որոշման` Վրաստանում տեղաշարժվելու իրավունք կունենան այն ավտոբուսները, որոնց տարիքը չի գերազանցի 20 տարին: Ապագայում ներմուծվող

ճանապարհատրանսպորտային միջոցների համար նախատեսվում է 15 տարվա տարիքային ցենզ սահմանել:

Նման որոշման նպատակը ուղևորների իրավունքների պաշտպանությունն  ու երթևեկության մաքսիմալ անվտանգության ապահովումն է:

Այս օրենքը կսահմանափակի Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից ժամանող տրանսպորտի միջոցների քանակը:

Նոր օրենսդրական փոփոխությունը խորհրդարանի քննարկմանը կդրվի  աշնանը, հայտնում է «Բիզնես Գրուզիա»-ն:

Գործակալությունը հիշեցնում է, որ վերջին շրջանում երկրում հաճախակիացել են ՃՏՊ-ները: Վերջին նման պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին, երբ Գուդաուրիի ճանապարհին 15 մետրանոց անդունդն էր ընկել Հայաստան ուղևորվող ավտոբուսը:

Tekali Taxi