Գլխավոր / Հայաստան / Վրաստանի քաղաքացիները վթարի են ենթարկվել Թալին-Գյումրի ճանապարհին

Վրաստանի քաղաքացիները վթարի են ենթարկվել Թալին-Գյումրի ճանապարհին

Օգոստոսի 19-ին Թալին-Գյումրի ավտոճանա­պարհի 2-րդ կիլոմետրում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Մեքենայի (վարորդ`Վրաստանի քաղաքացի Գոգա Միրաշվիլի) ուղևոր, Վրաստանի քաղաքացի, 27-ամյա Թեյա Պանայոտին ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչև հրշեջ-փրկարարների ժամանելը տեղափոխվել Թալին քաղաքի հիվանդանոց, իսկ այնուհետև` Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Tekali Taxi