Գլխավոր / Հայաստան / ԱԺ նախկին պատգամավորի տունը թալանել են. նրան, կնոջը և դստերը` ծեծել

ԱԺ նախկին պատգամավորի տունը թալանել են. նրան, կնոջը և դստերը` ծեծել

Օգոստոսի 21-ին` ժամը 06.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ դիմակավորված անձինք զինված մտել են Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն և զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա զարդեր ու գումար:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 05.00-ին, դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել են ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի  տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակելով 3.000.000 դրամ, 20.000 դոլար, ոսկյա զարդեր և արժեքավոր 6  նկարներ` դիմել են փախուստի:

Նապոլեոն Ազիզյանին, նրա կնոջը և դստերը տրվել են դատաբժշկական  ուղեգրեր:

Հիշեցնենք, որ այս տարի նույն վարչական տարածքում ավազակային հարձակման էր ենթարկվել Մալաթիա-Սեբասիայի նախկին թաղապետ, կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյա Աղվան Գրիգորյանը:

Ավազակային հարձակման պահին տանը եղել են 4 հոգի` Գրիգորյանը, վերջինիս մայրն ու երկու որդիները: Գրիգորյանի որդիներից Երվանդը հասցրել էր իր ընկերուհուն բջջային հեռախոսով հաղորդագրություն ուղարկել` խնդրելով անմիջապես ահազանգել ոստիկանություն: Աղջիկը զանգահարել էր 1-02, ոստիկանները հանցագործության վայր էին հասել միայն 40 րոպե անց, երբ գողերն արդեն հեռացած էին եղել` թալանելով և դաժան ծեծի ենթարկելով Գրիգորյաններին:

Tekali Taxi