Գլխավոր / Հայաստան / Երևանի քաղաքապետարանի որոշումները բացասաբար են ազդելու Հայաստանի ժողովրդագրության վրա

Երևանի քաղաքապետարանի որոշումները բացասաբար են ազդելու Հայաստանի ժողովրդագրության վրա

Երևանի քաղաքապետարանի` բացօթյա առևտուրն արգելելու և մանրածախ առևտրով զբաղվող կրպակներն ապամոնտաժելու որոշումները զգալիորեն ազդելու են ծնելիության մակարդակի նվազման և արտագաղթի ավելացման վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

«Առանց մտածելու արվում են քայլեր, որոնց հետևանքները միանշանակ բացասական են լինելու. և’ միգրացիոն առումով, և’ ժողովրդագրական առումով անպայմանորեն բացասական հետևանքներ են ունենալու փողոցային առևտրի և կրպակների հանկարծահաս վերացումը: Իհարկե, ավելի լավ կլիներ, որ էնքան կենսամակարդակ ունենային, որ չլիներ փողոցային առևտուր, բայց ցանկալին և իրականությունը պետք ա չափակցել: Էսօր մենք արդյո՞ք էն պայմաններում էինք, որ կարելի էր գնալ նման քայլերի: Ուրեմն բնական չի՞, որ էդ մարդկանց մի մասը կհեռանա, որ մի մասը, եթե հաջորդ տարի պատրաստվում էր ամուսնանալ, կհետաձգեն դա, եթե պատրասրտվում էին հերթական երեխան ունենալ, չեն ունենա, նյութական պատճառներով ընտանիքներ կքայքայվեն: Որևէ մեկը սրա մասին մտածե՞լ ա, թե թուղթ ա` ստորագրում ես, հետն էլ ասում ես` ես կարգավորում եմ քաղաքը»,- ասել է Եգանյանը:

Tekali Taxi