Home / Հայաստան / Կարապետյանն իրեն «երրորդ ուժ» է համարում և փորձում է անցնել «վճռական գործողությունների»

Կարապետյանն իրեն «երրորդ ուժ» է համարում և փորձում է անցնել «վճռական գործողությունների»

Ընդդիմության և իշխանական կոալիցիայի երկխոսությունը գեղեցիկ սցենարով շոու է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ժողովրդկան կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով` երկխոսության գործընթացում ընդդիմությունը լուծում է իշխանության գալու խնդիրը:

«Փաստորեն, ՀՀՇ-ն պետք է գա իշխանության, այլ խնդիր չկա: Իշխանության մաս կազմեն», – ասել է Կարապետյանը` հավելելով, որ «ՀՀՇ-ի նպատակն է 10-12 հոգանոց ֆրակցիայով մտնել խորհրդարան»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի` իշխանություններին մարտի 1-ին ներկայացրած 15 պահանջներին, որոնց Տիգրան Կարապետյանը պարբերաբար անվանում էր ՀԱԿ-ի  հռչակագրի կետեր, Ժողովրդական կուսակցության նախագահը նշել է.

«Ի վերջո, բոլոր հարցերը հռչակագրի մեջ մենք ենք դրել առաջնային, ՀԱԿ-ը մեզանից է վերցրել 10-12 կետեր, որոնց հետամուտ չի լինում»:

Կարապետյանն ասել է, որ ժողովուրդը հիասթափվել է բոլոր քաղաքական կուսակցություններից:

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք իրենից ևս հիասթափվել են, Կարապետյան պատասխանել է` «ժողովուրդը բոլորից հիասթափվել է», այնուհետև հավելել. «Ես ձեզ ասեմ, ՀԱԿ-ից է հիասթափվել»:

Նրա կարծիքով` ժողովուրդը հիասթափվել է, քանի որ վճռական գործողությունների է սպասում և չկա որևէ սկզբունքային ուժ:

Կարապետյանը վստահեցրել է, որ իր գլխավորած «Ազգային ճակատը» սեպտեմբերի վերջին կակտիվանա, և չի բացառել, որ ինքը կփորձի գնալ վճռական գործողությունների:

Բանախոսը նաև բացառել է որևէ այլ ուժի հետ դաշինք կազմելու հնարավորությունը` նշելով, որ Հայաստանի քաղաքական դաշտում երրորդ ուժը իրենք են: Կարապետյանը նաև հայտարարել է, որ մասնակցելու է 2013 թվականի նախագահական ընտրություններին:

Tekali Taxi