Գլխավոր / Հայաստան / Մոսկվայում հայ է ձերբակալվել ադամանդների ապօրինի վաճառքի համար

Մոսկվայում հայ է ձերբակալվել ադամանդների ապօրինի վաճառքի համար

Մոսկվայում ձերբակալվել է ադամանդների ապօրինի վաճառքով զբաղվող հայաստանցի առևտրականը:

Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն, հանցագործին հաջողվել է բերման ենթարկել առևտրային համալիրում տեղակայված «Գրավատուն, թանկարժեք մետաղների և քարերի գնում» անունը կրող «առևտրային կետի» միջոցով:

Կետը բացել են ոստիկանները, որոնցից մեկը գրավատան աշխատակցի տեսքով 132 ադամանդների ստուգիչ գնում է իրականացնել հայից, այնուհետև վաճառողին ոստիկանության աշխատակցի վկայականն է ներկայացրել և ձերբակալել:

Բոլոր քարերը փորձաքննության են ուղարկվել, որի արդյունքում պարզվել է, որ դրանք թանկարժեք են: Իսկ թանկարժեք քարերի մի մասն ավելի վաղ զարդերի մաս են կազմել:

Tekali Taxi