Գլխավոր / Հայաստան / Հայաստանի շախմատի հավաքականի անդմաներին 45 միլիոն դրամ են հատկացրել

Հայաստանի շախմատի հավաքականի անդմաներին 45 միլիոն դրամ են հատկացրել

Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացվել է 45 մլն դրամ:

Այդ գումարով կպարգևատրվեն Չինաստանի Նինգբո քաղաքում 2011 թվականի հուլիսին կայացած շախմատի աշխարհի թիմային առաջնությունում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի հավաքականի 6 անդամները (մարզիչ Արշակ Պետրոսյան, շախմատիստներ Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան):

Նրանցից յուրաքանչյուրին տրվելու է 7,5 մլն դրամ դրամական մրցանակ։

Tekali Taxi