Գլխավոր / Հայաստան / Նվագախումբը պահանջում է աշխատանքից ազատել հայազգի երաժիշտին վիրավորած դիրիժորին

Նվագախումբը պահանջում է աշխատանքից ազատել հայազգի երաժիշտին վիրավորած դիրիժորին

Սվետլանովի անվան Սիմֆոնիկ նվագախմբում տեղի ունեցած կոնֆլիկտային իրավիճակն իր վերահսկողության տակ է վերցրել Ռուսաստանի Մշակույթի նախարարությունը: Նախարարությունում մտահոգված են տարբեր երաժիշտների անունից եկող նամակների կապակցությամբ, որոնցում նվագախմբի անդամները պահանջում են աշխատանքից ազատել դիրիժոր Մարկ Գորենշտեյնին:

Երաժիշտը վերջերս հայտնվել էր աղմկահարույց սկանդալի կենտրոնում, երբ Չայկովսկու անվան մրցույթի ժամանակ հրապարակավ վիրավորել էր Հայաստանը ներկայացնող թավջութակահար Նարեկ Հախնազարյանին:

Հունիսի 25-ին` Նարեկ Հախնազարյանի փորձի ժամանակ, Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել է. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի` ինչ է նվագում մեզ ներկայացված այդ տաղանդը, այդ աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»: Այս հայտարարությունը վիրավորել էր փորձին ներկա լրագրողներին, որոնց շնորհիվ միջադեպը արձագանք էր ստացել հասարակության շրջանում: Բացի դա, փորձի նկարահանվում էր և հեռարձակվում ողջ աշխարհով մեկ:

Ավելի ուշ Նարեկ Հախնազարյանն ընդունել էր իր հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տված դիրիժորի ներողությունը:

«Նախարարության ղեկավարությունը նամակ է ստացել և այժմ հետևելու է այն ամենին, ինչ կատարվում է պետական նվագախմբում»,- բացատրել է գերատեսչության խոսնակ Նատալյա Ուվարովան: Սվետլանովի անվան սիմֆոնիկ նվագախումբը դիմել է պաշտոնյաներին`, հայտնելով, որ չի ցանկանում աշխատել Գորենշտեյնի ղեկավարության տակ:

«Իրավիճակը հասել է իր գագաթնակետին, և մենք անհանգստացած ենք հեղինակավոր նվագախմբի ստեղծագործական կյանքի համար»,- գրել են երաժիշտներն ու բացատրել իրենց պահանջը նրանով, որ գեղարվեստական ղեկավարը անհարգալից է վերաբերվում նվագախմբի անդամներրն, հայտնում է «Эхо Москвы»-ն:

Tekali Taxi