Գլխավոր / Հայաստան / 1,7 մլն Քադաֆիին վերացնողին. Լիբիայի առաջնորդը չի ցանկանում հանձնվել

1,7 մլն Քադաֆիին վերացնողին. Լիբիայի առաջնորդը չի ցանկանում հանձնվել

Լիբիայի ապստամբները գլխագին են խոստացել Մուամար Քադաֆիի համար, այն բանից հետո, երբ Քադաֆին կոչ է արել իր համախոհներին շարունակել կռիվներն ընդդիմադիրների հետ մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

Դեռևս անհայտ է մնում Քադաֆիի գտնվելու վայրը: Ապստամբները խոստացել են համաներում շնորհել և դրամական պարգև տրամադրել այն անձին, ով կսպանի կամ կբռնի 69-ամյա հրամանատար Քադաֆիին:

Բենղազիում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը հայտնել է, որ լիբիացի գործարարները 1,7 մլն դոլար են ներդրել Քադաֆիի գլխագինը վճարելու համար:

Նշենք, որ չորեքշաբթի Մուամար Քադաֆին ելույթ է ունեցել «Ռաի» հեռուստաալիքի եթերում: Իր ուղերձում նա կոչ է արել Տրիպոլիի բնակիչներին հետ մղել ապստամբների առաջխաղացումը:

«Ես որոշ ժամանակով դուրս եմ եկել Տրիպոլիի փողոցներ, իհարկե, առանց մարդկանց աչքին երևալու և պետք է ասեմ, որ չզգացի, թե Տրիպոլին վտանգի մեջ է:

Այս գրոհայինները ցանկանում են փլուզել Տրիպոլին: Նրանք սատանայից են: Մենք պետք է պայքարենք»,- հայտարարել է Քադաֆին:

Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մուսթաֆա Աբդել-Ջալիլը նախազգուշացրել է, որ շատ վաղ է Տրիպոլիի պայքարն ավարտված համարելու համար:

«Դա տեղի չի ունենա, քանի դեռ Քադաֆին և նրա որդիները ձերբակալված չեն»,-հայտարարել է նա:

Tekali Taxi