Գլխավոր / Հայաստան / Բանակցությունների տապալման դեպքում բախումները չեն բացառվում. ՀՀԿ-ական պատգամավոր

Բանակցությունների տապալման դեպքում բախումները չեն բացառվում. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության հետ բանակցող իշխանական կոալիցիայի պատվիրակության անդամ Գագիկ Մինասյանը կարծում է, որ երկխոսության առկախումը «ոչ լրիվ հավասարակշռված, ոչ լրիվ կշռադատված էր», որովհետև Կոնգրեսի պատճառաբանությունը որևէ քննադատության չի ենթարկվում:

«Ես կարծում եմ, որ առաջիկա օրերը հստակ կպատասխանեն այն հարցին, թե կփոխի՞ արդյոք ՀԱԿ-ն իր մարտավարությունն այս գործընթացում, կվերադառնա՞ արդյոք կառուցողական դաշտ և հնարավորություն կստեղծվի՞ արդյոք շարունակել մեր քննարկումները, թե ոչ: Որովհետև այդ քննարկումների արդյունքը չափազանց կարևոր էր»,- ասել է Մինասյանը:

Նա նշել է, որ կամ գործընթացը կվերադառնա կառուցողական հուն, կամ դրա փոխարեն կլինի ոչ կառուցողական զարգացում, ինչի արդյունքում, ըստ Միանսյանի, չի լինի որևէ դրական լուծում ոչ հասարակության որևէ անդամի, ոչ քաղաքական ուժի համար:

Գագիկ Մինասյանը չի բացառել բանակցությունների տապալման հետևանքով բախումների հավանականությունը:

«ՀԱԿ-ում կան ուժեր, որոնք կարծում են, որ կառուցողական մոտեցումը չի մտնում իրենց մարտավարության մեջ, թերևս մարդկանց մի մասը ՀԱԿ-ում գտնում են, որ վտանգավոր է իրենց համար քննարկումների ընթացքը, որը պետք է անխուսափելիորեն սկսվեր մեր կողմից փաստաթղթի հրապարակումից հետո, ուստի դա բացառել հնարավոր չի»,- ասել է բանախոսը:

Նա հույս է հայտնել, որ ողջախոհությունը կգերակայի և որ գործընթացը աշխատանքային քննարկումներին վերադառնալուն այլընտրանք չի ունենա:

Մինասյանը հայտարարել է, որ իշխանական պատվիրակությունը որևէ խոստում չի տվել Կոնգրեսին առ այն, որ իրենք կմիջամտեն Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հարցին, և կմտնեն իրավական դաշտ:

«ՀԱԿ-ը պետք է բավական ծանր ընտրություն կատարի. կամ իրենք պետք է գտնեն, որ ՀԱԿ-ը դասական կուսակցությունների նման իր պրոբլեմները ներկայացնում է թերևս նաև հանրահավաքներում, թերևս ունի նաև այլ ձևեր, կամ ինքը պետք է գտնի, որ իրենց ճանապարհը ցնցումների, դեստրուկտիվ ճանապարհով երկիրն առաջ տանելն է, որը շատ արագ կվարկաբեկի հենց այդ կառույցին, որովհետև այն պոտենցիալը, որ կա ՀԱԿ-ում, կպարպվի անիմաստ տեղը»,- իրավիճակից ելքի իր տարբերակն է ներկայացրել ՀՀԿ-ականը:

Tekali Taxi