Գլխավոր / Հայաստան / Երևանում ռուսաստանցին սպանել է կացնով իր վրա հարձակված տղամարդուն

Երևանում ռուսաստանցին սպանել է կացնով իր վրա հարձակված տղամարդուն

Օգոստոսի 26-ին, ժամը 20.25-ին, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մխիթար Գոշ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7/Ա հասցեում հայտնաբերվել է 36-ամյա Հրանտ  Մաթուլյանի   դիակը` արյան հետքերով:

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 19.30-ին, նույն տան բնակիչ` ՌԴ քաղաքացի, 25-ամյա  Գեորգի Պ.-ն  որսորդական հրացանից հրազենային վնասվածքներ էր հասցրել Հրանտ Մաթուլյանին, որը մինչև «շտապօգնության» ժամանելը մահացել էր:

Դեպքի վայրի զննությամբ տան ննջասենյակի հատակին հայտնաբերվել էր երկփողանի որսորդական հարթափող հրացան` փամփշտանոցներում 2 կրակած պարկուճ:

Օգոստոսի 27-ին, ժամը 17.30-ին, Գեորգի Պ.-ն ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ իրենց տանը, ինքնապաշտպանության նպատակով, որսորդական հրացանից կրակոցներ է արձակել կացնով իր վրա հարձակում գործած հարևանի` Հ. Մաթուլյանի վրա, որն էլ ստացած վնասվածքներից մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Tekali Taxi