Գլխավոր / Հայաստան / Զբոսաշրջիկներին չէին զգուշացրել Տաթևի ճոպանուղու փակման մասին

Զբոսաշրջիկներին չէին զգուշացրել Տաթևի ճոպանուղու փակման մասին

Շաբաթ օրը Տաթևի ճոպանուղու մոտ տասնյակ մեքենաներ են հավաքվել: Հայաստանի տարբեր վայրերից ժամանած մարդիկ ցանկացել են ճոպանուղի նստել, սակայն նրանց հայտնել են, որ այն երեք օր չի աշխատելու:

Զբոսաշրջիկները պահանջել են պատասխանատուներից բացատրություն տալ և ասել, որ այդ մասին պետք է նախապես հայտարարված լիներ, ինչին վերջիններս պատասխանել են. «Դե, գյուղի ժողովուրդը գիտեր»:

Ինչպես Epress.am-ին պատմել է զբոսաշրջիկներից մեկը, մարդկանցից շատերը, ովքեր ճոպանուղի նստելու նպատակով Երևանից դեպի Տաթև 250 կմ ճանապարհ էին անցել, ստիպված են եղել հետ վերադառնալ:

Tekali Taxi