Home / Հայաստան / Լիբիայում շարունակում են առեղծվածային դիակներ հայտնաբերել

Լիբիայում շարունակում են առեղծվածային դիակներ հայտնաբերել

Լիբիայի ղեկավար ընդդիմադիր ուժերը փորձելու են պարզել մոտ 50 այրված մարդկանց ինքնությունը, որոնց դիակները երեկ հայտնաբերվել են Տրիպոլիի մերձակայքում գտնվող պահեստում, որը, ականատեսների խոսքով, Քադաֆիի կողմնակիցների համար որպես բանտ է ծառայել:

Պահեստը գտնվում է այն ռազմակայանի տարածքում, որը ղեկավարում էր Քադաֆիի որդիներից մեկը: Ականատեսը պատմել է, որ պահեստում բազմաթիվ քաղաքացիական անձինք են եղել, երբ զինվորական համազգեստով մարդիկ սկսել են կրակել ու նռնակներ նետել դրա ուղղությամբ: BBC-ի թղթակցի փոխանցմամբ` էլ ավելի մեծ թվով դիակներ են հայտնաբերվել պահեստի տարածքից դուրս:

Ավելի վաղ ընդդիմադիր ուժերի առաջնորդները մտավախություն էին հայտնել, որ Քադաֆիի զորքերի ձեռքերում կարող են 50 հազար պատանդներ գտնվել:

Ուրբաթ Տրիպոլիի հիվանդանոցներից մեկում ընդդիմադիրները հայտնաբերել էին ավելի քան 200 փտող դիակներ: Բժիշկները լքել էին հիվանդներին ռազմական գործողությունների պատճառով:

Tekali Taxi