Գլխավոր / Հայաստան / Աղվան Հովսեփյանը 4 տարի է` չի ստանում իր աշխատավարձն ամբողջությամբ

Աղվան Հովսեփյանը 4 տարի է` չի ստանում իր աշխատավարձն ամբողջությամբ

2008 թվականից ի վեր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի աշխատավարձն ամբողջությամբ չի վճարվում: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթին ուղարկված գրության մեջ նշել է գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Վերջինիս պարզաբանումը կապված է եղել թերթի նախորդ համարի հրապարակման հետ, որտեղ նշված է եղել, որ Աղվան Հովսեփյանը ամսական ստանում է 1 միլիոն 176 հազար դրամ աշխատավարձ: Տռուզյանը գրության մեջ պնդել է, որ ՀՀ գլխավոր դատախազն իրականում ստանում է 784 հազար դրամ: «ՀԺ»-ի թղթակիցը պարզաբանել է, որ, բացի դրույքաչափից և ստաժից, Աղվան Հովսեփյանը պետք է ստանա նաև դասային աստիճանի հավելավճար 392 հազար դրամի չափով:

Այս պարզաբանմանը Տռուզյանը պատասխանել է. «2008 թվականից առ այսօր ՀՀ պետական բյուջեով համապատասխան ֆինանսավորում չի հատկացվում»:

Օրաթերթը նշում է, որ նման վիճակում են հայտնվել մյուս դատախազները, ովքեր շուրջ չորս տարի ստանում են աշխատավարձի մի մասը միայն:

Tekali Taxi