Գլխավոր / Հայաստան / Գենադի Մելիքյանը հեռացավ Ռուսաստանի ԿԲ-ից

Գենադի Մելիքյանը հեռացավ Ռուսաստանի ԿԲ-ից

Ռուսաստանի Կենտրոնական բանկի առաջին փոխնագահ Գենադի Մելիքյանը լքում է պաշտոնը. նրա հրաժարականի դիմումն ընդունվել է ԿԲ-ի ղեկավար Սերգեյ Իգնատյևի կողմից, գրում է «Կոմերսանտը»:

Մելիքյանի պնդմամբ` ինքը որոշել է հեռանալ դեռևս հուլիսին: Ինչ վերաբերում է այն հրապարակումներին, թե փոխնախագահը լքում է պաշտոնը իր անվան հետ կապված մի շարք սկանդալային միջադեպերի պատճառով, ապա Մելիքյանն այս խոսակցությունները մտացածին է անվանել:

Նշենք, որ ԿԲ-ի վերահսկողությունը խիստ քննադատության էր ենթարկվել մի քանի բանկերի հետ կապված սկանդալային պատմությունից հետո:

63-ամյա Մելիքյանը Կենտրոնական բանկ էր տեղափոխվել Խնայբանկից և զբաղեցրել Վարկային կազմակերպությունների գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնը: 2006 թվականին դարձել է բանկի առաջին փոխնախագահ:

Tekali Taxi