Գլխավոր / Հայաստան / Ամերիկյան ԶԼՄ-ները բացահայտել են Օբամայի ընտանիքի գաղտնիքներից մեկը

Ամերիկյան ԶԼՄ-ները բացահայտել են Օբամայի ընտանիքի գաղտնիքներից մեկը

Ամերիկյան ԶԼՄ-ները բացահայտել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքի գաղտնիքներից մեկը:

Նրանք պարզել են, որ նախագահի հորեղբայրը` Օնյանգո (Օմար) Օբաման, օգոստոսի 24-ին ձերբակալվել է Բոստոնի շրջակայքում մեքենան ոչ սթափ վիճակում վարելու պատճառով:

ԱՄՆ նախագահի ազգակցականն այնքան հարբած է եղել, որ իր «Միցուբիշին» վարել է ուղիղ ոստիկանական մեքենայի վրա` հազիվ խուսափելով բախումից: Դրանից հետո նա հայտարարել է, որ ոստիկանները պետք է ճանապարհը զիջեին:

Օբամայի հորեղբորը տեղափոխել են ոստիկանական բաժին, որից հետո պարզվել է` նա ԱՄՆ-ում բնակվելու իրավունք չունի, թեև երկար տարիներ ապրում է երկրում:

ԱՄՆ-ի Միգրացիայի դաշնային ծառայությունը պատրաստվում էր Օնյանգոյին ուղարկել հայրենիք` Քենիա:

Նշենք, որ «հորեղբայր Օմարի» մասին Բարաք Օմաբան գրել է իր գրքում` նշելով, իր բարեկամը 25 տարի առաջ Քենիայից մեկնել է ԱՄՆ և այդպես էլ հետ չի վերադարձել:

Այժմ պարզվել է, որ Օմարը փոխել է իր անունը` դառնալով Օնյանգո, և երկար տարիներ բնակվել է երկրում:

Tekali Taxi