Գլխավոր / Հայաստան / Լիբիայի նոր իշխանությունը հույս ունի գտնել Քադաֆիի 50 միլիարդը

Լիբիայի նոր իշխանությունը հույս ունի գտնել Քադաֆիի 50 միլիարդը

Լիբիայի ապստամբները հույս ունեն գտնել Քադաֆիի և նրա ընտանիքի հաշիվները: Ինչպես գրում է Newsru.com-ը`հղում կատարելով իտալական Corriere della Sera պարբերականին, խոսքը գնում է մոտ 50 մլրդ դոլարի մասին: Քադաֆին իր հաշիվները կարող էր թաքցնել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ալժիրում, Եգիպտոսում, Ուկրաինայում, այսինքն այն երկրներում, ուր կարելի է ժամանել «փողով լցված ճամպրուկներով»:

Իսկ մինչ այդ, նոր կառավարությունը ստիպված է բավարարվել այն միջոցներով, որոնք տրամադրում է Վաշինգտոնը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն բացել է Քադաֆիի սառեցրած հաշիվները անցյալ հինգշաբթի:

Ինչպես նշվում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարության մեջ, Վաշինգտոնը հույս ունի, որ նոր կառավարությունը «կիրագործի իր բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանող հանդուրժող և միացյալ ժողովրդավարական պետության կառուցման մասին իր վրա վերցված միջազգային պարտականությունները»:

Բացի դա, ապստամբներից ակնկալում են երկխոսության միջոցով Լիբիայի բոլոր համայնքների հետ հարաբերությունների կարգավորում, որպեսզի երկրում կարգուկանոն հաստատվի, մարդկանց անհրաժեշտ ծառայություններ տրամադրվեն և դեպի ժողովրդավարությունը տանող ճանապարհ հարթեցվի:

Tekali Taxi