Գլխավոր / Հայաստան / Գիտնականները գտել են աշխարհի ամենաճշգրիտ ժամացույցը

Գիտնականները գտել են աշխարհի ամենաճշգրիտ ժամացույցը

Աշխարհի ամենաճշգրիտ ժամացույցը գտնվում է Լոնդոնում: Ատոմային ժամացույցը գտնվում է Ֆիզիկայի ազգային լաբորատորիայում: Չափումների և կշեռքների միջազգային բյուրոն հաստատել է, որ ատոմային ժամացույցները կարող են մեկ վայրկյանով առաջ կամ հետ ընկնել միան 138 միլիոն տարին մեկ անգամ: Ներկայումս աշխարհում գոյություն ունեցող ժամացույցներից և ոչ մեկը չի կարող նման ճշգրիտ կերպով աշխատել, հայտնում է Радио «Маяк»-ը:

Բրիտանական ատոմային ժամացույցներն օգտագործում են ցեզիումի ատոմների պարբերական տատանման հաշվարկման համար: Այս ժամացույցները ժամանակի որոշման չափանիշ են համարվում, որոնք օգտագործվում են Միացյալ Թագավորությունում և մի շարք այլ երկրներում:

Tekali Taxi