Գլխավոր / Հայաստան / Հայաստանը գնաճի մակարդակով վերջինն է նախկին ԽՍՀՄ երկրների ցանկում

Հայաստանը գնաճի մակարդակով վերջինն է նախկին ԽՍՀՄ երկրների ցանկում

Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում գնաճի ցուցանիշներով: Նման եզրակացության են եկել բելառուսական БелаПАН կայքի փորձագետները` հետազոտելով նախկին ԽՍՀՄ պետությունների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալները և համեմատելով 2011 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում սպառողական գների աճը:

Գնաճի մակարդակով առաջին տեղում է Բելառուսը, որտեղ գնաճը 41% է կազմում: Երկրորդ և երրորդ տեղերում են հայտնվել  Տաջիկստանը (7,7%) և Ղրղզստանը (6,9%): Նրանց հաջորդում են Ղազախստանը (5,6%), Ռուսաստանը (5%), Մոլդովան (4,9%), Ուկրաինան (4,6%), Լատվիան (3,8%), Լիտվան (2,9%), Էստոնիան (2,7%),Ադրբեջանը (1,7%), Վրաստանը ( 0,7%): 0,4%-ով վերջին տեղում է գտնվում Հայաստանը:

Tekali Taxi