Գլխավոր / Հայաստան / Լուսնի վրա պիցայանոց կբացեն

Լուսնի վրա պիցայանոց կբացեն

Ամերիկյան Domino’s Pizza պիցայանոցների ցանցը «ոչ երկրային» շուկայի նվաճման առաջին քայլերն է անում, գրում է Telegraph-ը: Պարբերականի տեղեկությունների համաձայն, Ճապոնիայում գտնվող Domino’s Pizza-ի ղեկավարությունն առաջարկել է մարդկության պատմության մեջ առաջին անգամ ռեստորան բացել Լուսնի վրա:

Ինչպես պատմել են Domino’s-ի ներկայացուցիչները, Maeda Corp ընկերությունն արդեն աշխատում է բետոնե գմբեթաձև ռեստորանի ստեղծման վրա, որը տեղադրվելու է  Լուսնի մակերեսին:

Գալակտիկան նվաճելու համար Domino’s-ը նախնական տվյալների համաձայն կծախսի մոտ 13,5 միլիարդ ֆունտ, որից միայն 4,5 միլիարդ ֆունտը կծախսվի 70 տոննա քաշ ունեցող բետոնը լուսնի վրա տեղափոխելու վրա:

Պիցցայի պատրաստաման համար անհրաժեշտ սարքավորումները Լուսին կփոխադրվեն 15 հրթիռներով:

«Մենք սկսել ենք մտածել այդ ծրագրի շուրջ անցյալ տարի, սակայն դեռ պատրաստ չենք ռեստորանի բացման հստակ ժամկետներ նշել»,- թերթի հետ զրույցում հայտարարել է Ճապոնիայում Domino’s-ի ղեկավարը: Նրա խոսքով` պիցայանոցի պոտենցիալ հաճախորդները կլինեն «լուսնի քաղաքացիները», որոնք, ըստ նրա, այնտեղ կհայտնվեն մոտ ապագայում, հայտնում է Gazeta.ru-ն:

Tekali Taxi