Գլխավոր / Հայաստան / ՀՀԿ նախընտրական շտաբը կգլխավորի Հովիկ Աբրահամյա՞նը

ՀՀԿ նախընտրական շտաբը կգլխավորի Հովիկ Աբրահամյա՞նը

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, որ ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խոսակցություններն այն մասին, որ Հովիկ Աբրահամյանը ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի թիմի մարդ, այնքալ էլ համոզիչ չեն թվացել Սերժ Սարգսյանին, և նրա ընտրությունը կանգնել է Հովիկ Աբրահամյանի վրա, գրում է թերթը:

Նշենք, որ «ՉԻ»-ն իր երեկվա համարում գրել էր, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Տիգրան Սարգսյանը: Թերթը նշել էր նաև, որ Սերժ Սարգսյանը այսպիսով առաջարկելու է Տիգրան Սարգսյանին զբաղվել ակտիվ քաղաքականությամբ` նրան հեռացնելով վարչապետի զբաղեցրած պաշտոնից:

Tekali Taxi