Գլխավոր / Հայաստան / Ոստիկանապետը զարմանում է` ինչու են բանակային սպանությունները կապում պաշտպանության նախարարի հետ

Ոստիկանապետը զարմանում է` ինչու են բանակային սպանությունները կապում պաշտպանության նախարարի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայրենասեր և աշխատող մարդ է, այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` խոսելով օգոստոսի 26-ին ԼՂՀ-ում զոհված զինծառայող Աղասի Աբրահամյանի մասին, և հարցրել է ներկաներին. «Եթե մի տեղ տենց բան ա կատարվել, ինչի՞ եք ուզում անպայման կապեք Սեյրան Օհանյանի հետ»:

ՀՀ ոստիկանապետի խոսքով` անպայման չէ բանակի հետ կապված հարցերը հնչեցնել փողոցում:

«Դուք ինչի՞ եք որոշել էդ հարցն անպայման փողոցում հնչեցնեք, միգուցե էդ հարցը ուրիշ մի տեղ` պետական ատյաններում… դուք փորձե՞լ եք հանդիպել Սեյրան Օհանյանի հետ»,- լրագրողներին հարցրել է Ալիկ Սարգսյանը:

Երբ լրագրողները պատասխանել են, որ Սեյրան Օհանյանը խուսափում է ցանկացած հանդիպումից, ոստիկանապետը խոստացել է այդ հարցով խոսել պաշտպանության նախարարի  հետ:

«Ես հիմա կասեմ իրան, որ ժողովուրդը բողոք ունի, ուզում ա հանդիպեք, ինքն էդքան ինտելեկտ ունի, էդքան հնարավորություն ունի, էնքան էլ հայրենասեր ա, որ կարա ձեր հարցերին լրիվ պատասխանի` առանց որևէ բան թաքցնելու: Իմ կարծիքով` այդ երևույթն ավելի շատ ինքը կմեղադրի, քան ստեղ կանգնած որևիցէ մեկը: Ես չեմ կարծում, որ որևիցե մեկը ներվի, եթե ձեր ասած սպանություն է կատարվել: Ես չգիտեմ` «Եղնիկներ»-ում ինչ ա կատարվել, ես չեմ կարա անպատասխանատու հայտարարություններ անեմ», – ասել է Սարգսյանը:

Նշենք, որ Սեյրան Օհանյանն այսօրվա կառավարության նիստին ներկա չի եղել:

Tekali Taxi