2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

12 միավոր` չորս խաղում. Հայաստանի հավաքականի առաջատարը մարտական է տրամադրված

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է պատրաստվում Եվրո-2012-ի ընտրական խաղերին:

- Հենրիխ, ինչպե՞ս է տրամադրությունը Հայաստանի հավաքականում կարևոր խաղերից առաջ:

- Մարտական: Պատրաստվում ենք լավագույնս խաղալ Անդորրայի հետ և դրական արդյունքի հասնել:

-         Ստեղծված իրավիճակում կհաջողվի՞ արդյոք Հայաստանի հավաքականին դուրս գալ խմբից:

-         Իհարկե, մենք նման հնարավորություններ ունենք: Հույսը վերջինն է մեռնում:

-         Ձեր առջև խնդիր է դրված գալիք 2 խաղերում 6 միավո՞ր հավաքել:

-         Այսպես ասեմ, 12 միավոր չորս խաղում:

-         Նախորդ խաղում դուք բավական հեշտ եք հաղթել Անդորրային 4:0 հաշվով: Սպասո՞ւմ եք, որ Անդորրան իսկական կռիվ կտա սեփական դաշտում:

-         Չէի ասի, որ շատ հեշտ հաղթեցինք նրանց սեփական հարկի տակ: Այդպես կարող է թվալ հաշվից, բայց իրականում շատ բարդ էր, որովհետև Անդորրան կարողանում է լավ պաշտպանվել և հակագրոհների վրա գործել: Կարծում եմ, որ Անդորրայում ավելի բարդ կլինի, որովհետև նրանք խաղում են իրենց համար սովորական փոքր դաշտում: Դրա համար պետք է փորձենք որքան հնարավոր է շուտ գոլի հեղինակ դառնալ, որպեսզի հետո հեշտ լինի, և մենք չնյարդայնանք:

-         Մնացած 4 խաղերից, որն է ամենակարևորը:

-         Մեզ համար բոլոր չորսն էլ կարևոր են: