Գլխավոր / Հայաստան / «Արմենիա»-ի օպերատորին աշխատանքից ազատել են Աշոտյանի ձայնի պատճառով

«Արմենիա»-ի օպերատորին աշխատանքից ազատել են Աշոտյանի ձայնի պատճառով

Օրերս «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատանքից հեռացրել են օպերատորներից մեկին:

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով` հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանը նրան հեռացրել է որդիական վիրավորվածության հողի վրա:

Ըստ թերթի աղբյուրի` վերջերս, երբ Արմեն Աշոտյանն Արտեմ Սարգսյանին մեդալ է շնորհել ու հաճոյախոսություններ շռայլել, օպերատորի մեղքով բարձրախոսը միացված չի եղել, ու նախարարի խոսքը պարզ չի ձայնագրվել, և տեսանյութն այդպես եթեր է հեռարձակվել:

Բագրատ Սարգսյանն էլ, զայրացած, որ իր հոր մեծարման արարողությունը կիսատ-պռատ է տեսանկարվել, ազատել է երկարամյա օպերատորին:

Tekali Taxi