Գլխավոր / Հայաստան / Ինչպե՞ս կարելի է ուրախանալ Հայաստանի մարզի անկախացումով, զարմանում է Խզմալյանը

Ինչպե՞ս կարելի է ուրախանալ Հայաստանի մարզի անկախացումով, զարմանում է Խզմալյանը

Հայաստանի  անկախության հռչակումը հիմնված էր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացման հռչակագրի հիման վրա, «հիմնական փաստաթուղթը միացումն էր»: Այս մաասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կինոռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը:

Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնն «իրականում պետք է լիներ մեր միացման տոնը»:

Խզմալյանին զարմացնում է, թե ինչպես կարելի ուրախանալ «Հայաստանի մարզերից մեկի անկախացման վերաբերյալ»:

«Մենք մի՞թե չենք հասկանում, որ սա մեզ բաժանելու, տրոհելու և իրար դեմ հանելու պարզ միջոց է»,- հավելել է նա:

Tekali Taxi